17 փետրվարի 2012 - 16:34 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ֆրանսիան երբեք կասկածի տակ չի դնի Հայոց ցեղասպանության հարցը

Ֆրանսիան շարունակելու է Թուրքիայի վրա ճնշումները այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի դարձել այն երկիրը, որն ուզում է տեսնել պաշտոնական Փարիզը: Նման հայտարարությամբ փետրվարի 17-ին Երևանում հանդես է եկել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը:

Հայ պատգամավորը մասնակցել է «Ապագայի գործիչներ» համաժողովին, որը փետրվարի 5-11 տեղի է ունեցել Փարիզում, Ստրասբուրգում և Բեռլինում: Համաժողովի կազմակերպիչներն էին Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳՆ-ը: Համաժողովին մասնակցել են «Արևելյան համագործակցության» 6 անդամ-երկրներ, ընդ որում Հայաստանը, Վրաստանն ու Ուկրաինան ներկայացրել են ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներ, իսկ Ադրբեջանը, Մոլդովան և Բելառուսը` հասարակական կազմակերպությունների անդամ ներկայացուցիչներ:

Այս առնչությամբ Արա Նռանյանը հանդիպման ընթացքում Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամի հետ բարձրացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հարցը: «Ասվել է, որ Ֆրանսիայում հայերի անհանգստությունն ընբռնումով է ընդունվում: Խնդրվել է սպասել մինչև փետրվարի վերջ, երբ հարցը մասամբ կհստակեցվի և կկարգավորվի»,-ասել է նա:

Ընդ որում, Նռանյանը պատմել է նաև Ադրբեջանի ներկայացուցչի հայտարարության մասին: «Ադրբեջանն ու Թուրքիան չպետք է կոնֆլիկտի առարկա դարձնեն Հայոց ցեղասպանության հարցը: Սահմանադրական խորհրդում գտնվող փաստաթուղթը ընդամենը իրավական բնույթի է, և Ֆրանսիան երբեք կասկածի տակ չի դնի Հայոց ցեղասպանության հարցը: Այս տեսանկյունից Ֆրանսիայի դիրքորոշումն անբեկանելի է, իսկ Թուրքիան և Ադրբեջանը չպետք է պատրանքներ ունենան, որ ԵՄ կարող է զիջումների գնալ»,-ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի հայտարարության ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

ՖՈՏՈՇԱՐՔ