17 փետրվարի 2012 - 16:56 AMT
Բաղիշը չի հանդարտվոմ. Ես Ֆրանսիայում էլ եմ ժխտելու Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգեմեն Բաղիշը, ըստ թուրքական ԶԼՄ-ների, մի միջոցառմանը հայտարարել է, թե նա Ֆրանսիայում էլ է ժխտելու Հայոց ցեղասպանությունը՝ անդրադառնալով Շվեյցարիայում իր դեմ սկսված հետաքննությունը: Բաղիշն ասել է, որ չի կարող տարբեր կերպով մտածել տարբեր երկրներում:

«Ես չեմ ժխտում այն օրերի տառապանքները, սակայն ամեն մի տառապանք չէ, որ Ցեղասպանություն է: Ես դա ասել եմ Շվեյցարիայում, ես դա կասեմ նաև Ֆրանսիայում: Աշխարհի բոլոր մասերում կասեմ»,-ասել է նա՝ հավելելով, որ այդքան վստահ է խոսում, քանի որ իր ետևում Թուրքիայի վարչապետն է կանգնած:

Շվեյցարիայում հետաքննություն է սկսվել թուրք նախարար, ԵՄ հետ գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշի դեմ՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Ինչպես գրում է «Միլիեթը», գործը հարուցվել է Շվեյցարիայի ՔՕ 261 հոդվածով՝ ռասիստական արտահայտությունների համար մեղադրանքով: Հիշեցնենք, որ Դավոսի տնտեսական համաժողովում նախարարը թույլ է տվել իրեն ասել, թե «Հայոց ցեղասպանություն չի եղել»:

Ինչպես հայտարարել է Ցյուրիխի կանտոնի դատախազ Քրիստին Բրաունշվիգը Doğan գործակալությանը, նա մինչև վերջ կհասցնի հետաքննությունը, սակայն «պետք է հաշվի առնել թուրք նախարարի դիվանագիտական իմունիտետը»: Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: