17 փետրվարի 2012 - 17:06 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մաշտոցի պողոտայի պուրակում կրպակներ են ապամոնտաժում, սակայն ցուցարարները դժգոհ են

Պարզվում է, որ Արա Երնջակյանը Մաշտոցի պուրակ քաղաքապետարանից թուղթ է բերել, որի մեջ գրված է՝ «Ապամոնտաժել առաջին 2 կրպակները»: Դրանք կառուցված են պեմզաբլոկներից և վնասում են հարակից ծառերին:

Շինարարներից մեկը հիմա քանդում է այդ պատերը, սակայն դա ցուցարարներին չի ոգևորում. «Ձևական բաներ են անում: Ոնց որ մարդու էշի տեղ դնեն... հիմա քանդում են, հետո նորից կկառուցեն: Ձևական բաներ են անում...»

Ցուցարարները պատրաստվում են պատասխանել Արա Երնջակյանի ներկայացրած նամակին: Պատասխանի հիմնական էությունն է՝ ինչ իմաստ ունի պատերը քանդելը, եթե մյուս կողմից էլ շարունակվում են եռակցման աշխատանքները:

ՖՈՏՈՇԱՐՔ