17 փետրվարի 2012 - 17:29 AMT
Թուրքիայում 100 կգ պայթուցիկ են հայտնաբերել

Թուրքական Սիիրտ քաղաքում 100 կգ պայթուցիկ են հայտնաբերել, որն, ինչպես պնդում են, պատկանում է Քրդստանի աշխատավորկան կուսակցությանը՝ ՔԱԿ-ին:

Ինչպես հայտնում է «Դոգանը», գործողության արդյունքում հայտնաբերվել են ՔԱԿ-ին պատկանող փաստաթղթեր ու ականներ:

Անկարան մեղադրում է քուրդ գրոհայիններին 40 հազար մարդու մահվան մեջ, սկսած 1984թ.: