17 փետրվարի 2012 - 18:01 AMT
ԱՄՆ. Իրանի հետախուզությունն այսուհետ չի կարողանա տնօրինել ԱՄՆ տարածքում եղած գույքը

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետախուզության ու անվտանգության նախարարության դեմ: Այդ մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում: Այսուհետ, Իրանի հետախուզությունը չի կարող տնօրինել ԱՄՆ տարածքում եղած գույքը: Ամերիկացիներին արգելվում է գործ ունենալ այդ նախարարության հետ, իսկ նրա աշխատակիցները չեն կարողանա ամերիկայն մուտքի արտոնագիր ստանալ: Մինչդեռ, թե հատկապես ինչ գույք ունի Իրանի հետախուզությունն ԱՄՆ-ում, չի հստակեցվում

Ըստ ԱՄՆ-ի, այդ նախարարությունը սատարում է ահաբեկիչներն, ինչպես նաև Սիրիայում Ասադի ռեժիմին, աջակցում է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին ու լիբանանյան «Հեզբոլլահին»: