17 փետրվարի 2012 - 18:29 AMT
Իրանը խորհուրդ է տալիս բարեկամ երկրներին չսատարել ԱՄՆ ու Բրիտանիայի քաղաքականությանը

Իսպանիայում Իրանի դեսպանն ասել է, որ գերտերություններն ի զորու չեն թուլացնելու Իրանի հզորությունը միջազգային ասպարեզում: Մորթազա Սաֆարին իսպանական ЕТВ-ի հետ զրույցում դատարկ ու անհիմն է համարել ԱՄՆ ու Իսրայելի սպառանալիքներն Իրանի դեմ:

Սաֆարին հավելել է, որ Թեհրանն երբեք առաջինը տնտեսական պատժամիջոցներ չի կիրառում և շահագրգռված է զարգացնել համագործակցությունն Եվրոպայի հետ: Իրանը խորհուրդ է տալիս բարեկամ երկրներին չսատարել ԱՄՆ ու Բրիտանիայի արկածախնդրային քաղաքականությանն Իրանի դեմ: