17 փետրվարի 2012 - 19:09 AMT
Իտալացի քննիչները առգրավել են 6 տրիլիոն դոլարի ամերիկյան կեղծ պետական պարտատոմսեր

Իտալացի քննիչները առգրավել են 6 տրիլիով դոլարի ամերիկյան կեղծ պետական պարտատոմսեր, ինչը կազմում է ամերիկյան պետական պարտքի կեսը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը` հղելով Պոտենցայի քննիչների հաղորդագրությունները:

Պարտատոմսերը հայտանբերվել են Ցյուրիխում` 3 դեպոզիտային արկղերի ինքնաշեն, գաղտնի բաժիններում: Յուրաքանչյուրը 1 մլրդ դոլար անվանական արժեքով պարտատոմսերը, թվագրված են 1935 թվականով: Ինչպես հայտնում է Associated Press-ը, արժեքավոր թղթերը Շվեյցարիա են բերվել Հոնկոնգից:

Պարտատոմսերը ստուգվել են ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչների կողմից և հաստատվել է դրանց կեղծ լինելը: Այս առնչությանմ Իտալիայում արդեն ձերբակալվել է 8 մարդ, ովքեր կասկածվում են խարդախության մեջ:

Ամերիկյան կեղծ պարտատոմսեր Իտալիայում հայտնաբերվում են ոչ առաջին անգամ: