17 փետրվարի 2012 - 19:29 AMT
Իոսիֆ Կոբզոնը կոչ է անում քվեարկել Վլադիմիր Պուտինի օգտին

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ և ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը բաց նամակ է գրել, որում հայտարարել է, որ գալիք նախագահական ընտրություններում քվեարկելու է Վլադիմիր Պուտինի օգտին:

Կոբզոնի խոսքով, Պուտինը ներկա Ռուսաստանի ստեղծողն է, ով 12 տարի առաջ ընդունել էր անկարգ և անկայուն երկիր: «Պուտինը Ռուսաստանը վերածել է պետությանը, որի հետ աշխարհում չեն կարող հաշվի չնստել: Այսօր նա կարող է կրկին միավորել երկիրը»,- ասել է Կոբզոնը:

«Անձամբ ես Պուտինի հանդեպ ունեմ անսահմանափակ վստահություն, ես կքվեարկեմ նրա համար և խնդրում եմ աջակցել նրա թեկնածությանը»,- ասվում է Կոբզոնի նամակում;