17 փետրվարի 2012 - 19:47 AMT
Նիդեռլանդների արքայազնը Ալպերում հայտնվել է ձնակույտի տակ և հիվանդանոց տեղափոխվել

Նիդեռլանդների արքայազն Ֆրիզո Օրանսկո-Նասսաուսկին, ով հանգստանում էր ավստրիական Ալպերի Լեհ հանգստավայրում, այսօր հայտնվել է ձնակույտի տակ և հիվանդանոց տեղափոխվել: Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, արքայազնին գտել են 15 րոպե անց:

Նրան ծանր վիճակում հիվանդանոց են տեղափեխել:

Թագուհի Բեատրիսը, ով որդու հետ հանգստավայրում էր, չի տուժել, հայտնում է Reuters-ը` հղելով Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեին:

Այս ձմեռ Եվրոպայում ձյան առատ տեղումները կաթվածահար են արել ալպայան հանգստավայրերի աշխատանքները և տասնյակ պատահարների պատճառ դարձել, որոնց մի մասը ողբերգությամբ են ավարտվել: