17 փետրվարի 2012 - 20:25 AMT
Մոլդովայի իշխանությունները ծրագրում են 240 մլն դոլար հատկացնել ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների ձռքբերմանը

Մոլդովայի իշխանությունները ծրագրում են 240 մլն դոլար հատկացնել ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների ձռքբերմանը: Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն, նման հայտարարությամբ է հանդես եկել Մոլդովայի պաշտապանության նախարարը:

Պաշտապանության նախարարն ընդգծել է, որ ներկայումս Մոլդովայի ՌՕՈւ-ում չկա երկրի օդային տարածք ապօրինի ներխուժած օդանավերի գրավման համար նախատեսված ռազմական միջոցներ, և ընդգծել նոր ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների ձեռքբերման անհրաժեշտությունը:

Նախարարը նաև հայտնել է, որ ներկայումս Մոլդովայի Ազգային բանակում գտնվող ուղղաթիռները տրանսպորտային են և չեն կարող օգտագործվել ռազմական նպատակներով: