18 փետրվարի 2012 - 10:24 AMT
ՕԵԿ-ի աջակցությամբ ընտրված պատգամավորը կանդամագրվի ՀՀԿ-ին

ԱԺ անկախ պատգամավոր Հակոբ Հակոբյանը «Ժողվուրդ»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունները, որ ինքն առաջիկայում պատրաստվում է անդամագրվել ՀՀԿ-ին: Հակոբյանն ասաց, որ առաջիկա օրերին ներկայացնելու է իր դիմումը: Նա նաև նշեց, որ նախորդ ընտրություններից առաջ ներկայացել էր որպես անկուսակցական և այս տարիներին պահել որևէ կուսակցության չանդամագրվելու խոստումը: «Նոր ընտրություններից առաջ կանդամագրվեմ ՀՀԿ-ին ու հասարակությանը կներկայանամ որպես ՀՀԿ-ական»,- ասաց Հակոբյանը: Իսկ հատկապես ՀՀԿ-ին անդամագրվելը նա մեկնաբանեց այս տարիներին այդ խմբակցության հետ իր համագործակցությամբ: Հակոբյանը պատրաստվում է մեծամասնական ընտրակագրով իր թեկնածությունն առաջադրել թիվ 41 ընտրատարածքում, որտեղից և ընտրվել է ժամանակին՝ «Օրինաց երկիր» կուսակցության աջակցությամբ: