18 փետրվարի 2012 - 10:30 AMT
Համաշխարհային բանկի նոր նախագահը կնշանակվի 2012թ. գարնանը

Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը նոր նախագահ կնշանակի մինչ 2012թ. ապրիլի 20-ը, հայտնում է ՀԲ մամլո ծառայությունը: 2007թ. ի վեր ՀԲ ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է Ռոբերտ Զելլիկը, որն այս ամառ հրաժարական կտա: Նրա հետնորդի որոնմամբ կզբաղվի Բարաք Օբամայի վարչակազմը:

Երկրորդ համաշխարհայինից հետ ԱՄՆ ու Արևմտյան Եվրոպայի միջև «ջենտլմենական համաձայնություն» կա առանցքային միջազգային ֆինանսական ինստիտուտներում բարձրագույն ղեկավար պաշտոնների բաշխման մասին՝ ավանդաբար ամերիկացիները զբաղեցնում են ՀԲ նախագահի պաշտոնը, եվրոպացիները՝ ԱՄՀ ղեկավարի պաշտոնը:

Թեկնածուները կառաջադրվեն մինչ մարտի 23-ը: