18 փետրվարի 2012 - 11:03 AMT
Գերմանիան եվրոն համարում է կայուն արժույթ

Գերմանիայի ֆինանսների նախարարը Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել է, որ եվրոն կայուն արժույթ է և նրաн վտանգ չի սպառնում: «Եվրոյին վտանգ չի սպառնում»,-հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարարը:

Նա նաև մեկնաբանել է Հունաստանին 130 մլրդ եվրո օժանդակության ծրագրի պայմանները, որը պետք է հավանություն ստանա Եվրախմբի կողմից փետրվարի 22-ին:

«Եվրամիությունը պետք է ապահովի, որ Հունաստանն այնպես կատարի իր պարտավորությունները, որ տրամադրվող գումարն առաջին հերթին ուղղվի արտաքին պարտքի սպասարկմանը»,-ասել է նա, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: