18 փետրվարի 2012 - 11:27 AMT
Նիդերլանդների արքայազնը վերակենդանացման բաժնում է

Նիդերլանդների արքայազն Յոհան Ֆրիզոն կրիտիկական վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում, այն բանից հետո, երբ դուրս է բերվել ձնահյուսի տակից Ավստրիայի արևմուտքում գտնվող Լեհ հանգստավայրում:

Ըստ իշխանությունների, 43-ամյա արքայազնը առնվազն 15 րոպե մնացել է ձնահյուսի տակ:

Արքայազնին վերակենդանացրել են տեղում, հետո տեղափոխել են Ինսբրուկի հիվանդանոց, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, նրա վիճակը գնահատում են որպես կայուն, սակայն սպառնալիքը կյանքին պահպանվում է: