Բջջային Angry Birds խաղի մշակող Rovio ընկերությունը Twitter-ի իր բլոգում հայտնել է, որ մարտի 22-ին կթողարկվի թռչունների մասին խաղերի շարքի նոր խաղը: Այն կկոչվի Angry Birds Space: Ըստ Rovio ընկերության ներկայացուցչի, դա կլինի բոլորովին նոր խաղ նոր խաղային գործընթացով: Angry Birds-ի կերպարների մի մասը կպահպանվի:
Սա կլինի չորրորդ խաղը Angry Birds շարքում, ի շարս Angry Birds, Angry Birds Seasons и Angry Birds Rio խաղերի: Ընդհանուր առմամբ այս խաղերը ներբեռնվել են ավելի քան 700 մլն անգամ տարբեր պլատֆորմների սարքերի:
Ֆիննական Rovio ընկերությունը հիմնադրվել է 2003թ.: Angry Birds-ը թողարկվել է 2010թ. հոկտեմբերին: Խաղն ունի հավելվածներ iOS, Android, Symbian^3, webOS համար, այն կարելի է խաղալ Chrome բրաուզերի միջոցով:
Բացի այդ, խաղը գործարկվել է երկու սոցիալական ցանցերում՝ Google+ և Facebook-ում: