18 փետրվարի 2012 - 11:51 AMT
Չինաստանի իշխանությունները թույլ կտան հոլիվուդյան ֆիլմեր թողարկել երկրում

Չինաստանը կվերացնի երկրում հոլիվուդյան կինոֆիլմերի նկարահանման սահմանափակումները: Այդ մասին ուրբաթ օրը պայմանավորվել են ԱՄՆ ու Չինաստանի փոխնախագահներ Ջոզեֆ Բայդենն ու Սի Ցզինպինը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

«Չինաստանի հետ այս համաձայնագիրը կթեթևացնի շատ ամերիկյան կինոստուդիաների ու անկախ ռեժիսորների կյանքը և կնպաստի աշխատատեղերի ավելացմանն ինչպես Չինաստանում, այնպես ԱՄՆ-ում»,-ասել է Ջոզեֆ Բայդենը:

Մինչ օրս Չինաստանում թույլատրվում էր թողարկել 20-ից ոչ ավելի օտարերկրյա ֆիլմեր տարեկան, արգելված էր օտարերկրյա սերիալների ցուցադրությունը փրայմ-թայմի հատվածում: Այդ իրավիճակը արդեն 2009թ. հարուցում էր Առևտրի համաշխարհային կազմակերպության դժգոհությունը:

Չինական կինոշուկան ամենահեռանկարայինն է համարվում աշխարհում՝ նրա ծավալը 2011թ. գերազանցել է 2 մլրդ դոլարը: