18 փետրվարի 2012 - 11:55 AMT
Հունաստանի ֆուտբոլի առաջնության խաղերը հետաձգվել են՝ ի նշան նոր սպորտային օրենքի դեմ բողոքի

Հունաստանի առաջնության կազմակերպիչները հայտարարել են, որ բարձրագույն դիվիզիոնի խաղերը, որոնք պետք է կայանան փետրվարի 25-ին և 26-ին, հետաձգվելու են մեկ շաբաթով՝ ի նշան նոր սպորտային օրենքի դեմ բողոքի, հաղորդում է sport-express.ru-ն:

Հույն օրենսդիրների նախաձեռնությունը քննադատության է ենթարկվել նաև ՖԻՖԱ կողմից, որը սպառնացել է տեղի ֆեդերացիային որակազրկմամբ, քանի որ օրենքը սահմանափակում է սպորտային իշխանությունների անկախությունը, ինչը հակասում է համաշխարհային ֆուտբոլի ղեկավար մարմնի սկզբունքներին: