18 փետրվարի 2012 - 11:56 AMT
Մաշտոցի այգում ոստիկանները ցանկապատել են շինհրապարակը

Մաշտոցի այգում այսօր համեմատաբար հանգիստ է իրադրությունը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը դեպքի վայրից, ոստիկանները, մոտ 20 հոգի, հատուկ մետաղական ցանկապատերով փակել են շինհրապարակը, և կանգնել են ցանկապատերից մերս. նրանք հսկում են, որ շինարարությունը այս պահին նորմալ ընթանա:

Բնապահպան ակտիվիստները, մոտ 25-30 հոգի, ևս տարածքում են, ոչինչ չեն ձեռնարկում: Նրանք կատարում են մաքրման աշխատանքներ՝ ձյունն են մաքրում, սառույցներ են քանդում և այլն:

Քիչ առաջ նրանք տարածել էին հաղորդագրություն՝ կոչ անելով բոլոր անհանգստացած քաղաքացիներին միանալ իրենց: