18 փետրվարի 2012 - 11:57 AMT
Google-ը «բռնվել է» Safari բրաուզերի անվտանգության կարգավորման ստուգման ժամանակ

Google-ն օգտագործել է հատուկ գաղտանգիր, որը թույլ է տվել շրջանցել Safari բրաուզերում հաստատված անվտանգության կարգավորումները, գրում է The Wall Street Journal-ը:

Բրաուզերն օգտագործվել է լուռ ռեժիմով հիմնականում Apple ընկերության համակարգիչներում և բջջային սարքավորումներում, cookie-ֆայլեր ընդունելով միայն այն կայքերից, որտեղ տվյալ պահին գտնվել է օգտագործողը: Յուրաքանչյուր cookie-ֆայլ իր մեջ տվյալներ է պարունակում օգտագործողի և որոշակի ինտերնետ ռեսուրսում նրա նախապատվությունների մասին:

Google-ը շրջանցել է այդ սահմանափակումն իր գովազդային բլոկներում՝ տեղադրված օտար կայքերում: Դա արվել է նրա համար, որպեսզի կարելի լինի օգտագործել «+1» կոճակը, որը նման է Facebook-ի «Like» կոճակին:

Safari-ն թույլ է տալիս իներնետ ռեսուրսներին, որոնք համակարգչում տեղադրել են թեկուզ մեկ cookie, հեշտությամբ ավելացնել մի քանիսը: Դրա օգնությամբ Google-ը կարող էր հետևել Safari-ի օգտագործողներին: