18 փետրվարի 2012 - 11:59 AMT
Զլատան Իբրագիմովիչը թողարկել իր ինքնակենսագրությունը iPad-ի համար հավելվածի տեսքով

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրագիմովիչը աշխարհում առաջինն է թողարկել իր ինքնակենսագրությունը iPad-ի համար հավելվածի տեսքով, տեղեկացնում է АР-ն:

Ծրագրի արժեքը մոտ 20 դոլար է և հետաքրքիր կենսագրական փաստերից բացի ներառում է նաև Շվեդիայի հավաքականի անդամի վիճակագրական տվյալները, ինչպես նաև գոլերի ու հարցազրույցների տեսանյութերը:

Մի քանի ամիս առաջ լույս է տեսել մարզիկի գրած գիրքը, որի տպաքանակը 500 000 նմուշ էր: