18 փետրվարի 2012 - 12:02 AMT
Իրանի ռազմանավերը ուղևորվո՞ւմ են դեպի Սիրիա

Իրանի ռազմանավերը մտել են Միջերկրական ծով, հնարավոր է, որ նրանք ուղղություն են վերցրել դեպի Սիրիա:

Իրանի երկու ռազմանավ Սուեցի ջրանցքով անցել է Միջերկրական ծով, հայտնել է աղբյուրը ջրանցքի աշխատակազմում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ռազմանավերն անցել են ստանալով Եգիպտոսի թույլտվությունը»,-ասել է աղբյուրը՝ հստակեցնելով, որ դա տեղի է ունեցել հինգշաբթի օրը: