ԱՄՆ սենատորների մի խումբ զգուշացրել է նախագահ Բարաք Օբամային Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու վտանգի մասին: Օբամային հասցեագրված նամակում սենատորները նշում են, որ Իրանը կարող է օգտագործել բանակցությունները «ժամանակ շահելու ու իր ռեժիմի վրա ճնշումը նվազեցնելու համար», հայտնու է irib.ir-ը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանը նամակ է հղել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին՝ առաջարկելով շարունակել ընդհատված բանակցությունները, քանի որ Թեհրանը «նոր նախաձեռնություններ» ունի: