18 փետրվարի 2012 - 12:18 AMT
ՄԱԿ բանաձևից հետո Սիրիայի բանակն ավելի ակտիվ է գնդակոծում Հոմսը

Սիրիայի բանակը վերսկսել է Հոմս քաղաքի գնդակոծությունը, չնայած ՄԱԿ ընդունած բանաձևին, որով պահանջվում է դադարեցնել բռնությունը, հայտնում են իրավապաշտպանները:

Ընդդիմադիր խմբերից մեկը հայտարարել է, որ այս գնդակոծությունն ամենածանր է վերջին 13 օրվա ընթացքում, գրում է BBC-ին:

Մինչդեռ Չինաստանի ներկայացուցիչը ժամանել է Սիրիա Բաշար Ասադի հետ հանդիպելու նպատակով:

Չինաստանն ու Ռուսաստանը այն 12 երկրների թվում են, որոնք քվեարկել են ՄԱԿ բանաձևի դեմ: