18 փետրվարի 2012 - 12:26 AMT
Anonymous-ը հարձակվել է ԱՄՆ Դաշնային առևտրային հանձնաժողովի կայքերի վրա

Anonymous հաքերների խումբը հարձակվել է ԱՄՆ Դաշնային առևտրային հանձնաժողովի (FTC) կայքերի վրա, հաղորդում է AP գործակալությունը: Հաքերները կոտրված կայքերի բովանդակությունը փոխարինել են Կոնտրաֆակտի դեմ պայքարի առևտրային համաձայնության (ACTA) դեմ բողոքի տեսահոլովակով: