18 փետրվարի 2012 - 12:57 AMT
Պետական կամերային նվագախումբը համեգրով կհարգի Վահագն Ստամբոլցյանի հիշատակը

Փետրվարի 21-ին` ժամը19:00- ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի խոսքերով այս համերգն առանձնահատուկ է, քանի որ այն նվիրված է մեծատաղանդ երգեհոնահար Վահագն Ստամբուլցյանի հիշատակին:

«Այս համերգին կմասնակցի նաև երեգեհոնահար Աննա Բակունցը, ով եղել է Վահագն Ստամբուլցյանի աշակերտուհին, և կնվագի այն կոնցերտը, որ Վահագն Ստամբուլցյանն անձամբ ցանկանում էր նվագել մեզ հետ, ինչը, ցավոք, նրան չհաջողվեց: Այս համերգը նվիրված է նաև նրա հիշատակին»,-նշեց Վ. Մարտիրոսյանը:

Համերգին կհնչի Հայդնի «Դիվեսրիմենտո»-ն, որը նրա գլուխգործոցներից մեկն է, և որը հազվադեպ է կատարվում, ինչպես նաև Անտոնին Դվորժակի «Սերենադ”-ը, որը ռոմանտիկ երաժշտության գագաթնակետերից մեկն է:

Այսպիսով ծրագրում կհնչի դասական և ռոմանտիկ երաժշտություն: