18 փետրվարի 2012 - 13:24 AMT
Փետրվարի 20-ին Ուկրաինան շրջանառության մեջ կդնի EURO-2012-ի համար գունավոր նամականիշներ

Փետրվարի 20-ին Ուկրփոստը «Սեփական նամականիշ» նախագծով շրջանառության մեջ է դնում գունավոր նամականիշներ, որոնք նվիրված են 2012-ի Եվրոպայի առաջնության գլխավոր օբյեկտներին, որը տեղի է ունենալու Ուկրաինայում և Լեհաստանում:

EURO-2012 -ին պատրաստվել են հատուկ փոստային հավաքածուներ՝ եզրափակիչ մրցումներն ընդունող քաղաքների մարզադաշտերի պատկերներով ծրարներ, հաղորդում է «Ուկրաինա» տեղեկատվական կենտրոնը: