18 փետրվարի 2012 - 13:39 AMT
Մովսես Հակոբյան. Արցախը հիշում է Երկրապահի սխրանքը

Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը ողջունել է Երկրապահ կամավորականների 9-րդ համագումարի մասնակիցներին: Նա կարևորել է այն դերն, որ ունեցել են երկրապահները նաև հետպատերազմյան տարիներին: «Ես ցանկանում են անկեղծ շնորհակալություն հայտնել, Արցախի իշխանությունները հիշում են ձեր սխրանքը»,-հայտարարել է նա:

Ըստ նրա, հենց «Երկրապահի» սխրանքը օգնեց Արցախին պաշտպանել անկախությունն ու անցնել խաղաղ կյանքի:

Արցախի պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ համագումարը կկատարի իր առջև դրված խնդիրները և կնպաստի պետականության ամրապնդմանը: