18 փետրվարի 2012 - 13:54 AMT
Microsoft-ը հաստատել է լուրերը Windows լոգոտիպի փոփոխության մասին

Microsoft-ը իր բլոգում հաստատել է լուրերը Windows լոգոտիպի փոփոխության մասին, ութերորդ վարկածից սկսած, որը սպասվում է այս տարվա երրորդ եռամսյակում:

Լոգոտիպը ավելի մոտ է դարձել Metro ոճին, ավելի նմանվել պատուհանների՝ պահպանելով կապը նախորդ տարբերակների հետ:

Լոգոտիպը գունավորից դարձել է միագույն: