18 փետրվարի 2012 - 14:10 AMT
BMW-ն աշխարհի խոշորագույն ավտոսրահն է բացել Միացյալ Էմիրություններում

Ավտոմեքենաներ արտադրող գերմանական BMW ընկերությունը իր նոր ֆիրմային ավտոսրահն է բացել Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաքում, հայտնում է autonews.ru-ն: Դա աշխարհի խոշորագույն ավտոսրահն է:

Այն ունի 35 000 քմ ընդհանուր մակերես, որտեղ ցուցադրված է BMW միանգամից 70 ավտոմեքենա, կառուցման համար ծախսվել է մոտ 80 մլն դոլար, գործընթացը տևել է 3 տարի:

Սրահի որոշ մասերում ներկայացված են նաև MINI և Rolls-Royce մակնիշի մեքենաներ:

2011թ. BMW-ն մոտ 9 000 ավտոմեքենա է իրացրել այդ երկրում: