18 փետրվարի 2012 - 14:49 AMT
ԱՄՆ-ն ազատ է արձակել ռուս ծրագրավորողին

8 տարվա ազատազրկման դատապարտված ռուս ծրագրավորող Սերգեյ Ալեյնիկովը ազատ է արձակվել , հայտնում է BBC-ին: Նա դատապարտվել էր Goldman Sachs գաղտնիքները գողանալու համար:

Ներկայումս Ալեյնիկովի գործը քննվում է դաշնային դատարանում, որը կարող է արդարացնել նրան:

Դատավարության ընթացքում Ալեյնիկովը խոսոտովանել է, որ պատճենել է տվյալները Goldman Sachs-ի սերվերից, սակայն, նշել է, որ մտադիր չի եղել վնասել ընկերությանը: