18 փետրվարի 2012 - 14:58 AMT
Back Sabbath-ը չեղյալ է հայտարարել եվրոպական շրջագայությունը

Back Sabbath-ը չեղյալ է հայտարարել եվրոպական շրջագայությունը կիթառահար Թոնի Այոմիի մոտ քաղցկեղի հայտնաբերման պատճառով, հաղորդվում է Facebook-ում խմբի էջում:

Երաժիշտներն ընդամենը մեկ համերգ կտան Եվրոպայում` հունիսի 10-ին Download Festival-ի ժամանակ Մեծ Բրիտանիայում: Ընդհանուր առմամբ երաժիշտները ծրագրում էին 15 համերգ տալ, այդ թվում` Շվեդիայում, Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում, գրում է lenta.ru-ն: