18 փետրվարի 2012 - 15:18 AMT
Սամսուգը սկսել է բարձր արագությամբ SD և microSD քարտերի վաճառքը

Արտադրողը նշում է քարտերի ջրակայունությունը: Առանց աշխատունակությանը վնաս հասցնելու դրանք կարող են ջրում մնալ 24 ժամ

Samsung Electronics-ը սկսել է High Speed և Plus Extreme Speed սերիաների SD և microSD գերարագ քարտերի վաճառքը: Այդ մասին ընկերությունը հայտնում է իր բլոգում:

Plus Extreme Speed SD և microSD մոդելներն ունեն Class 10 մակնիշ և հասանելի են երկու տարբերակներով՝ 8 և 16 ԳԲ ծավալներով: Դրանց գինը կազմում է համապատասխանաբար 30 դոլար և 55 դոլար:

Արտադրողը նշում է քարտերի ջրակայունությունը: Առանց աշխատունակությանը վնաս հասցնելու դրանք կարող են ջրում մնալ 24 ժամ: