18 փետրվարի 2012 - 15:29 AMT
Հարցում. Արևմուտքին Լիբիայից պետք է միայն նրա նավթը

«Russia Today» հեռուստաալիքի կողմից անցկացված հարցումի համաձայն, Արևմուտքը միայն փորձում է իր ձեռքը վերցնել Լիբիայի նավթի պաշարները: Այս հարցման մասնակիցների 48 տոկոսը, ովքեր հեռուստաալիքի հեռուստադիտողներն են, հայտարարել են, որ Լիբիայի իրադարձությունները հանգեցրել են Արևմուտքի կողմից նավթի հարուստ աղբյուրի ձեռքբերմանը:

Հեռուստադիտողների 31 տոկոսը կարծում են, որ Լիբիայում կատարված փոփոխություններն այդ երկրում խնդիրների են հանգեցրել քաղաքացիական պատերազմի պատճառով: