18 փետրվարի 2012 - 15:31 AMT
Twitter-ում Դմիտրի Մեդվեդևի միկրոբլոգին գրանցվել է ավելի քան մեկ միլիոն օգտատեր

Twitter-ում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի միկրոբլոգին գրանցվել է ավելի քան մեկ միլիոն օգտատեր:

Նախագահը կլոր թիվը նշել է գրանցվածներին ուղղված «հաղորդակցության համար» շնորհակալական թվիթով: Գրառմանը կցվել է 2010թ. հունիսին կատարված լուսանկար, երբ Մեդվեդևն այցելել էր Twitter-ի գրասենյակ: «Այսպես էր ամեն ինչ սկսվում»,- նկատել է այդ առիթով նախագահը: