18 փետրվարի 2012 - 15:46 AMT
Դյուսելդորֆում ընթանում է ձյուդոյի Գրան Պրին, որին մասնակցում են նաև հայ մարզիկներ

Դյուսելդորֆում, որտեղ փետրվարի 18-19 ընթանում է ձյուդոյի Գրան Պրին, մինչև 60կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանը 1/16 եզրափակչում զիջել է Մայքլ Իթենին (Շվեյցարիա): Իսկ Արթուր Վարդանյանը նույն քաշային կարգում 1/32 եզրափակչում պարտվել է ֆին Վալտեր Ջոկինենին: Արթուր Երանոսյանն իր հերթին մինչև 66կգ քաշային կարգում չի կարողացել հաղթանակ տանել Իսլամ Բաիալինովի (Ղրղզստան) հանդեպ, որն էլ դուրս է եկել հաջորդ փուլ: Իսկ Ժաննա Ստանկևիչը (57կգ) զիջել է բրազիլուհի Ռաֆայելա Սիլվային:

Արմեն Նազարյանը (66կգ) 1/16 եզրափակչում կհանդիպի Քասիմ Պոպուլովի (Թուրքմենստան) հետ, մինչև 81կգ քաշային կարգում Արտյոմ Բաղդասարյանը կդիմակայի գերմանացի Ալիքսանդր Վիեչերզակուին, Հակոբ Առաքելյանը (100կգ)` Դինո Ֆեյֆերին (Գերմանիա): Կանանց մրցապայքարում Գայանե Հարությունյանը (48կգ) իր ուժերը կչափի Յունգ-Յեոն Չունգի (Չինաստան) հետ: