Գազպրոմը 10 տոկոսով իջեցրել է Եվրամիության երկրներում և Թուրքիայում սպառողների համար գազի երկարաժամկետ մատակարարումների սակագինը, գրում է Financial Times-ը:
«Մեր գործըկերները դիմել էին մեզ գազի սակագները վերանայելու խնդրանքով: Մենք շտկել ենք բանաձևի տվյալները, ինչը հանգեցրել է միջինը 10 տոկոսով սակագնի նվազմանը»,- հայտնել է Գազպրոմի վարչության նախագահի տեղակալ, Գազպրոմ-էքսպորտի ղեկավար Ալեքսանդր Մեդվեդևը: