Գաննովերի դատախազությունը պաշտոնապես սկսել է հետաքննությունը Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի առնչությամբ, որը ուրբաթ օրը հրաժարական է տվել սկանդալի պատճառով, գրում են ռուսական լրատվամիջոցները:
«Այն բանից հետո, երբ դատական հետապնդումից իմունիտետն ավարտվում է, ինքնաբերաբար քննչական գործողություններ են սկսվում: Սկզբում մենք այդ գործով հետագա քայլերի մասին ոչինչ չենք ասելու»,- հայտնել է իրավապահ գերատեսչության ներկայացուցիչ Հանս Յուրգեն Լենդեքքելը: