18 փետրվարի 2012 - 16:22 AMT
Ադրբեջանը մեկ շաբաթվա ընթացքում 250 անգամ խախտել է հրադադարը

Համաձայն ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների, փետրվարի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի շուրջ 250 խախտում, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 1000-ից ավելի կրակոց:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զերծ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: