18 փետրվարի 2012 - 18:03 AMT
ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել Լավրով-Ասադ հանդիպման մանրամասների մասին

ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպման մանրամասների մասին:

Որոշ աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, Սիրիայի նախագահը ՌԴ ԱԳ նախարարին Սիրիայում իրադրության վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրել:

«Դամասկոսի արվարձանների մեծ մասում մենք կրկին անվտանգություն ենք ապահովել: Մնացել է միայն Զաբադանի թաղամասը»,- հաղորդել է Ասադը Լավրովին:

Այնուհետև Ասադը Լավրովին տեղեկատվություն է տրամադրել Հոմս քաղաքի դավանական և քաղաքական կառուցվածքի մասին` հայտնելով հետևյալը. «Պետությունը չի կարող անտարբեր մնալ բախումներին, որոնք շարունակվում են Հոմսի թաղամասերի միջև: Կառավարական զորքերը մինչև հիմա չեն մտել Հոմս: Այդ քաղաքում կանոնակարգ պահպանելու համար ուժեր չկան»: