19 փետրվարի 2012 - 15:09 AMT
Մահապարտ-ահաբեկիչն իրեն պայթեցրել է Բաղդադի ոստիկանական ակադեմիայի մոտ, զոհվել է 12 մարդ

Մահապարտ-ահաբեկիչն իրեն պայթեցրել է Բաղդադի ոստիկանական ակադեմիայի մոտ, զոհվել է 12 մարդ, 18-ը`ստացել մարմնական վնասվածքներ, կիրակի հայտնել է Ռոյտերսը` հղելով ոստիկանության աղբյուրներին:

Պայթյունը տեղի է ունեցել ակադեմիայի բլոկպոստի մոտ, որը տեղակայված է իրաքյան մայրաքաղաքի հյուսիս-արևելքում, հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

Պայթյունիարդյունքում մեծ քանակությամբ մեքենաներ են այրվել, նշում է գործակալությունը: