Կոկայինի հետքեր են հայտնաբերվել «Costa Concordia» նավապետ Ֆրանչեսկո Սկետտինոյի մազերին. նավապետի փաստաբանները պահանջել են արդյունքները վերստուգել: Ներկայումս Սկետտինոն տնային կալանքի տակ է:
Ինչպես գրում են իտալական ԶԼՄ-ը, Սկետտինոն կարող է դատապարտվել 2.5 հազար տարվա ազատազրկման: Ըստ ԶԼՄ-ի, եթե հաստատվի այն ինֆորմացիան, որ նավապետը նավը լքել է նախքան ուղևորների տարհանումը, ապա նրան 300 ուղևորներից և անձնակազմի անդամներից յուրաքանչյուրի համար կարող են դատապարտել 8 տարի ազատազրկման:
«Costa Concordia» նավը կործանվել է հունվարի 14-ին Տոսկանայի շրջանի Ջիլիո կղզու մոտակայքում: Նավի վրա եղել է ավելի քան 4.2 հազար ուղևոր: Ներկայումս հայտնաբերվել են 17 զոհվածների մարմիններ ևս 15-ը համարվում են անհայտ կորած: