19 փետրվարի 2012 - 15:41 AMT
Եգիպտոսը հետ է կանչել իր դեսպանին Սիրիայից

Եգիպտոսի ԱԳՆ-ը շտապ հետ է կանչել Սիրիայում իր դեսպան Շոուկ Իսմայիլին, կիրակի հայտնել է եգիպտական «Ալ-Ահրամ» պարբերականի ինտերնետ-պորտալը:

Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի` Արմու Ռուշդիի խոսքով, ԱԳ նախարար Մուհամմեդ Ամրուն կիրակի Ռուշդիի հետ զրույց է ունեցել` Սիրիայում իրավիճակի վերաբերյալ և որոշել է նրան Դամասկոս հետ չուղարկել` քանի դեռ չկան «հատուկ կարգարություններ», հայտնում է ՌԻԱ Նովոստին: