19 փետրվարի 2012 - 16:28 AMT
Ճապոնիայում երկրաշարժ է գրանցվել` դարձյալ Ֆուկուսիմայից ոչ հեռու

5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի` Ֆուկուսիմայից ոչ հեռու: Ինչպես հայտնում է «Վեստին», երկրաշարժի էպիկենտրոնը այնքան էլ խորը տեղակայված չի եղել, ուստի ցնցումները զգալի են եղել, հայտնում է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը:

Էպիկենտրոնը գտնվում է Իբարակի պրեֆեկտուրայում: Ըստ տվյալների, ցունամիի վտանգ չի առաջացել: Տուժածների կամ ավերածությունների մասին հայտնի չէ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են 14 պրեֆեկտուրաներում` ներառյալ Ֆուկուսիման և մայրաքաղաքային շրջանը:

«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի օպերատոր Tokio Electric Power հայտնում է, որ երկրաշարժը կայանի աշխատանքներին չի խոչընդոտել: