19 փետրվարի 2012 - 18:11 AMT
Հռոմի պապը ցանկանում է հանդիպել Ֆիդել Կաստրոյին

Հռոմի Բենեդիկտոս XV պապի` Լատինական Ամերիկա կատարելիք այցի մասին նոր մանրամասներ են հայտնի դառնում: Ինչպես հյատնուկմ են տեղի ԶԼՄ-ը` հղելով պապի վարչակազմի անհայտ պաշտոնյաներին, պապը կցանկանար անձամբ հանդիպել Ֆիդել Կաստրոյին` Կուբա կատարելիք այցի շրջանակներում: Հանդիպումը կախված է Կուբայի նախկին առաջորդի առողջական վիճակից, հայտնում են Վատիկանի աղբյուրները: ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ի տվյալներով, կուբացի առաջնորդի առողջությունը վերջերս բավականին լավացել է:

Այցի շրջանակներում նախատեսվում է Վատիկանի առաջնորդի հանդիպում Ազատության կղզու գործող առաջնորդ Ռաուլ Կաստրոյի հետ: Հռոմի պապի այցելությունն արդեն իսկ բազմաթիվ շշուկների առիթ է դարձել`Կուբայում առկա ռեժիմի հետագա ժողովրդավարացման առնչությամբ: