20 փետրվարի 2012 - 09:45 AMT
ԱՄՆ-ում եթեր է դուրս եկել «Սիմփսոնների» 500-րդ սերիան Ջուլիան Ասանժի մասնակցությամբ

Կիրակի օրը ԱՄՆ-ում եթեր է դուրս եկել հանրահայտ «Սիմփսոններ» մուլտսերիալի 500-րդ սերիան:

Ըստ սցենարի, ուրախ ընտանիքը արտաքսվել է հայրենի Սփրինգֆիլդից WikiLeaks հիմնադրի հետ հանդիպումից հետո: Fox ընկերության ներկայացուցիչներն ասում են, որ Ասանժը ձայնագրել է իր երկխոսությունների մի մասը Բրիտանիայում, երբ նա պայքարում էր Շվեդիա էքստրադիցիայի դեմ:

Արդեն համաձայնագիր է կնքվել հաջորդ երկու խաղաշրջանի համար, այնպես որ սերիաների քանակը կհասնի 559-ի, հայտնում է BBC-ին: