20 փետրվարի 2012 - 09:54 AMT
Եգիպտոսը կրկին հետաձգել է նախագահական ընտրությունների ամսաթիվը

Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը հետաձգել է Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո առաջին նախագահական ընտրությունների ամսաթվի հայտարարման օրը: Այս առիթով համառոտ հայտարարության մեջ միայն հույս է արտահայտված, որ ողջ նախապատրաստական գործընթացը կավարտվի մայիսի վերջին:

Ընտրական հանձնաժողովի նախագահը եգիպտական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտնել է, որ ընտրությունների ամսաթվի նշանակման հետ կապված խնդիրը կայանում է երկրի` արտասահմանում բնակվող քաղաքացիների քվեարկությունը կազմակերպելու հետ: