20 փետրվարի 2012 - 10:14 AMT
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են իրադրությունը Հարավային Կովկասում

Փետրվարի 17-ին Մոսկվայում Ռուսաստանի պետքարտուղար, փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ քննարկել է իրադրությունը Հարավային Կովկասում, հաղորդում է գերատեսչության կայքը:

Կողմերը նաև կարծիք են փոխանակել միջազգային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում` Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդավիայի հետ երկու երկրների հարաբերությունների վերաբերյալ:

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ են: