20 փետրվարի 2012 - 11:06 AMT
Ֆրանսիայի նախագահի թեկնածուն պատրաստ է թեկուզ հիմա ընդունել Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը

Սոցիալիստական կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը կողմ է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: Ինչպես հայտարարել է Օլանդը «Marianne» շաբաթաթերթին տված հարցազրույցում, նա պատրաստ է թեկուզ հենց հիմա ընդուննել այդ օրենքը: Ըստ նրա, որոշումներ կայացնելիս «նա հակված չէ առաջնորդվելու նույն ծագումով ու պատմությանբ մարդկանց քանակով»:

Այդ համատեքստում նա նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցը աջակցություն է գտնում է ֆրանսիացի սոցիալիստների կողմից Ժոռեսի ժամանակներից ի վեր և «Ֆրանսիայում հաստատված հայերը ընդունվել են հիմնականում ձախակողմյան տեղական իշխանությունների կողմից»: Օլանդը նշել է, որ դեռ Ֆրանսուա Միտտերանն էր պայքարում Ցեղասպանության ճանաչման համար, իսկ վարչապետ Լիոնել Ժոսպենի օրոք օրենքն ընդունվեց: «Պետք էր համալրել այն Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմամբ»,-ասել է նա՝ հավելելով, որ դեմ է եղել 2006-ին, քանի որ աջերն առաջարկեցին այն ոչ պատեհ պահի:

«Այնուամենայնիվ ես հետևողական եմ, ես քվեարկել եմ տեքստի համար, այսօր ես կրկին կքվեարկեի նրա օգտին»,-ասել է Օլանդը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: