7 հունվարի 2004 - 22:57 AMT
ԻՐԱՆԱՀԱՅԵՐՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ ԲԱՄԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ
Թեհրանի հայոց թեմական խորհրդի կողմից ստեղծվել է հատուկ հանձնախումբ, որը հավաքում եւ համակարգում է Բամ քաղաքի երկրաշարժից տուժածներին հայության նվիրատվությունները: Ըստ Թեհրանում հրատարակվող «Ալիք» հայկական թերթի, նոր տարվա առաջին օրերին իրանահայության հավաքած նվիրատվությունները երկու մեծ բեռնատարներով առաքվել են աղետի գոտի: