20 փետրվարի 2012 - 11:33 AMT
Boeing-ն ԱՄՆ ռազմաօդային ուժերին հանձնել է A-10 Thunderbolt II առաջին գրոհիչ ինքնաթիռը

Ամերիկյան ավիաշինարարական Boeing կոնցեռնը ԱՄՆ ռազմաօդային ուժերին հանձնել է A-10 Thunderbolt II առաջին գրոհիչ ինքնաթիռը, որն անցել է կառուցվածքային տարրերի արդիականացման ծրագրով: Ինչպես հաղորդում է Defense Aerospace-ը, թևի նորացված կառուցվածքով ինքնաթիռի ցուցադրման արարողությունը կայացել է ԱՄՆ ՌՕՈՒ Հիլլ բազայում: Նման արդիականացման շնորհիվ ինքնաթիռը կարող է ծառայել մինչև 2040-ը: